Հետևեք մեզ։

Կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

11:59, 17 ապրիլ 2025
Կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝
ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ
տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։
Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները