Նոր Կալեդոնիայից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլաս Մեցդորֆը Երևանում է, հանդիպել է Արցախի վտարանդի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Այս մասին նա գրառում է արել սոցցանցային իր էջում։
«Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ։ Ինձ հաջողվեց Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահի հետ։
Ադրբեջանն այս տարածաշրջանում իրականացրել է հայերի էթնիկ զտումներ։ Ֆրանսիան չպետք է աչք փակի այս բռնապետության գործողությունների վրա, որն ապակայունացնում է տարածքներն ամբողջ աշխարհում»,- գրել է նա։