Հետևեք մեզ։

Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական մարդասիրական բնույթի հարցերը. Զախարովա

14:50, 17 ապրիլ 2025
Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական մարդասիրական բնույթի հարցերը. Զախարովա

Իհարկե, մենք պատրաստ ենք երկու երկրի հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում»,-ասել է նա։

 

Նա նշել է՝ ոլորտում իրենց մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են համարվում:

 

«Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում կուտակված մարդասիրական բնույթի հարցերը: Որևէ նոր բան չեմ ասի՝ նշելով, որ մենք ուրախ կլինենք օգնելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները