ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները կկայանան ապրիլի 18-ին Մոսկվայում: Նրանք կքննարկեն իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, իրավիճակը Սիրիայում, Կովկասում և Կասպից ծովում:
«Ապրիլի 18-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև: Առաջիկա զրույցի ընթացքում կքննարկվի տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը կարգավորելու, Սիրիայում, Կովկասում և Կասպից ծովում տիրող իրավիճակի մասին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ կապերը՝ ելնելով տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության շահերից;