«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրում է․
«Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Քննարկել ենք Հունաստանի հետ երկկողմ և Եվրամիության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Մանրամասն անդրադարձ ենք կատարել Շենգենյան վիզաների հայցերին վերաբերող հարցերին»։