Հետևեք մեզ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

23:16, 17 ապրիլ 2025
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը նրան տեղեկացրել է Փարիզում Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ շփումների մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ապրիլի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև: Փարիզում գտնվող պետքարտուղարը տեղեկացրել է իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի շփումների մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի և մի շարք այլ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ այդ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անցկացված խորհրդակցությունների թեմաներին համապատասխան, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիտկոֆի վերջին զրույցին։

Վերլուծական