Հետևեք մեզ։

Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով. «Հրապարակ»

08:40, 18 ապրիլ 2025
Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում։


Հիշեցնենք, որ այժմ Հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է` Մեծ Պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է՝ ո՛չ Ճրագալույցի, ո՛չ էլ Հարության պատարագներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ եւ անգամ տաղավար տոների պատարագներին եկեղեցի չի հաճախում` կաթողիկոսի եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականների «ինադու»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական