Ուրախ էի նորից այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Դրա մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահարը։
«Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի: Հաճելի էր նորից հանդիպել մարզպետ Ղուկասյանի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանի զարգացման առաջընթացը։ Խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժն իրացնելու համար: Ես վերահաստատեցի Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը»,- գրել է դեսպանը։