ԱՄՆ-ը մի քանի օրվա ընթացքում կորոշի, թե արդյոք հնարավոր է զինադադար Ուկրաինայում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
«Եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մեր ջանքերը ձախողվեն մի քանի օրվա ընթացքում, մենք նախագահ Թրամփին կտեղեկացնենք, որ բանակցություններն այլևս տարբերակ չեն»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ լրջորեն վերաբերվեն խաղաղությանը. «Հակառակ դեպքում, ԱՄՆ-ը կկենտրոնանա այլ առաջնահերթությունների վրա»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ բացահայտ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ «ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայում կարգավորման գործընթացում, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա համաձայնագրի մաս»։