Նոյեմբերի 9-ը արդյունք է նաև նրա, որ մենք զոհեր տալով հակառակորդին թույլ չտվեցինք, որ իր հաջողությունները զարգացնի, և ունենանք շատ ավելի աղետալի իրավիճակներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանն այն մասին, որ արցախցիները չեն կռվել։
«Ո՞վ չի կռվել։ Եթե չկռվեին... և ընդհանրապես մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը իր առջև դրված խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր»,-ասաց Քոչարյանը և հավալեց, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը սխալմամբ է ասել, որ 10 զոհ են տվել,ուղղել է սխալը և ներողություն է խնդրել։