Հետևեք մեզ։

44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան

12:35, 18 ապրիլ 2025
44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
 
«Դա կլինի սեպտեմբերի 27-ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը»,- նշեց պատգամավորը և նշեց՝ սեպտեմբերի 27-ը սիմվոլիկ օր է։
 
 
Քոչարյանի խոսքով` զեկույցի գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը պետք է փակ ռեժիմով անցկացվի, սակայն նշեց՝  պետք չէ փնտրել սենսացիաներ։

Վերլուծական