ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակային ուղերձներ է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նախարարի միջոցով Իրանի գերագույն առաջնորդին փոխանցվել են լավագույն բարեմաղթանքներն ու առարկայական ուղերձները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նշվել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկած հարցերի թվում Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է Իրանի միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկխոսությունը։