Հետևեք մեզ։

Իրանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը և կարևոր հարևանը․ Արաղչի

14:14, 18 ապրիլ 2025
Իրանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը և կարևոր հարևանը․ Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց է տալիս աշխարհին, որ Մոսկվան Թեհրանի ռազմավարական գործընկերն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։


«Այս ուղերձը ոչ միայն ուղղված է Ռուսաստանի առաջնորդ Պուտինին, այլ, մյուս կողմից, այս ուղերձն ուղարկվում է որպես ազդանշան ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը և կարևոր հարևանը», - ասել է Արաղչին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ։


Նա պարզաբանել է, որ հինգշաբթի օրը Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը։

Վերլուծական