Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել է Արցախի ներկայացուցչության դեմ բողոքի ակցիա իրականացնողներին և անդրադարձել Արցախում ենթադրյալ թալանի թեմային։
Այդ առնչությամբ Շահրամանյանը նշել է, որ հրավիրվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։
«Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները, մինչև 1000 դրամ իրենք գիտեն՝ ինչ է կատարվել Արցախի այդ հիմնադրամում»,-ասել է նա և հավելել՝ հորրդորել են իրավապահ մարմիններին` ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները։
Շահրամանյանը դիմել է արցախցիներին՝ երկուշաբթի օրը հանդիպելու և քննարկումներ իրականացնելու առաջարկով։