Արցախի իշխանությունները չեն հրաժարվել Սոֆիա մեկնելուց և Բաքվի հետ բանակցելուց։ Այս մասին հայտարարել է Արցախի վտարանդի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշել է՝ Արցախի Անվտանգության խորհուրդը համաձայնել է, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա Ադրբեջանի հետ բանակցելու։
«Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է առաջարկ Բրատիսլավայում հանդիպելու․ մեր պատվիրակությունն ընդունել է առաջարկը, գնել տոմսերը, Ադրբեջանը այն մերժել է։ Փորձում են սեփական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա։ Այդ շահարկումները բարոյական չեն»,- ասել է Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Արցախի ղեկավարությունը հրաժարվել է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից՝ Սոֆիա մեկնելուց։