Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանն ու Անկարան մերձեցնելու ջանքերին՝ դրանք դիտարկելով որպես Հարավային Կովկասում կայունության առանցքային գործոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցի մասին։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության հարցեր (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։
Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերի մասին։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկխոսությունն անցել է կառուցողական մթնոլորտում։