«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է՝ թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի գլխավոր մարզիչի օգնական Ալբերտ Սաֆարյանը։
Էդգար Թորոսյանը (ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր) 2023 թվականին գլխավորել է Գյումրիի «Շիրակ», 2022-ին և 2018-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբները։
Մասնագետը 2024 թվականի հուլիսից «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզչական շտաբում էր և զբաղեցրել է գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը։ Գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա փետրվարին։