Հետևեք մեզ։

Փաշինյանն այցելել է Կիրանց (լուսանկարներ)

22:14, 18 ապրիլ 2025
Փաշինյանն այցելել է Կիրանց (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ  այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները,  ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:


 
Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության  «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:


 
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում  մի քանի տասնյակ տներ են կառուցվում։

Վերլուծական