Հետևեք մեզ։

Ծանրորդ Աննա Ամրոյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

22:42, 18 ապրիլ 2025
Ծանրորդ Աննա Ամրոյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
Մոլդովայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք, հայտնում են ֆեդերացիայից:
Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը երկամարտի 231 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Մեր մարզուհին պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ:
 
Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով Միլենան 6-րդն է:
Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է։

Վերլուծական