Հետևեք մեզ։

Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

08:28, 19 ապրիլ 2025
Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը Հռոմում է՝ մասնակցելու միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հայտնում է Reuters- ը։։

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 19-ին Արաղին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանի ներկայացուցիչների միջնորդությամբ։

Հանդիպումը տեղի է ունենում Մուսկատում կայացած բանակցությունների առաջին փուլից մեկ շաբաթ անց, որը երկու կողմերն էլ որակեցին որպես կառուցողական:

Հիշեցնենք, որ երեկ Արաղչին Մոսկվայում ասել էր, որ հնարավոր է Վաշինգտոնի հետ համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ պայմանով, որ ամերիկյան կողմը իրատեսություն դրսևորի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները