Հետևեք մեզ։

Վանաձոր քաղաքում այրվել է բնակելի տնակ

09:24, 19 ապրիլ 2025
Վանաձոր քաղաքում այրվել է բնակելի տնակ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ 

ՓԾ-ի հաղորդմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ 

«Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և հարակից խորդանոցը (մոտ 15 քմ)»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները