Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը (տեսանյութ)

09:30, 19 ապրիլ 2025
Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նրա երդմնակալության արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել է ՀՀ  օրհներգը։
 
«Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
 
Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,– հայտարարել է Ղուկասյանը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները