Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նրա երդմնակալության արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել է ՀՀ օրհներգը։
Արարողությանը ներկա էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա հանդես է եկել ելույթով և նշել է
«Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության: Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել և եկել եմ, որովհետև այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարևոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է»,- ասել է նա։