Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» համաժողովին:
Այցի շրջանակում Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարությանհետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների գծով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է, կրում է կառուցողական բնույթ, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը: