Հետևեք մեզ։

Մեղրիի ճանապարհին վթար է տեղի ունեցել. կա տուժած

15:46, 19 ապրիլ 2025
Մեղրիի ճանապարհին վթար է տեղի ունեցել. կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 13:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները