Հետևեք մեզ։

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:56, 19 ապրիլ 2025
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։

Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք: 

Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):

Վերլուծական