Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
«Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար։
Ես իմ զորակցությունն եմ հայտնում նաև ողջ Իսրայելի ժողովրդին և պաղեստինյան ժողովրդին: Ամբողջ աշխարհում հակասեմիտիզմի աճող մթնոլորտը մտահոգիչ է: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, ես մտածում եմ Գազայի ժողովրդի և հատկապես նրա քրիստոնեական համայնքի մասին, որտեղ սարսափելի հակամարտությունը շարունակում է մահվան և ավերածությունների պատճառ դառնալ և ստեղծել ողբալի հումանիտար իրավիճակ: Կոչ եմ անում պատերազմող կողմերին՝ հրադադար հաստատեք, ազատ արձակեք պատանդներին և օգնեք կարիքոավոր ժողովրդին, որը ձգտում է խաղաղ ապագայի»,-ասել է Հռոմի պապը։
Հռոմի պապն իր աղոթքում հիշատակել է Լիբանանի և Սիրիայի քրիստոնեական համայնքներին և Եկեղեցուն կոչ է արել իր մտքերում և աղոթքներում պահել սիրելի Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին։