Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «անընդունելի քայլ է անվանել Հայաստանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը»։
«Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք հակաքայլեր ենք ձեռնարկել՝ փակելով օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր մենք ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս սխալը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն այնուհետև նշել է, որ Անկարան Երևանից ակնկալում է անկեղծություն խաղաղության ուղղությամբ, և միևնույն ժամանակ ընդգծել՝ Թուրքիան չի հրաժարվի Բաքվին աջակցելուց։