Հետևեք մեզ։

Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

08:55, 21 ապրիլ 2025
Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է պատվիրակության նախագահ և Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ֆուադ Օքթայը։

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա: Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար արդյունավետ կլինեն»,- գրել է Ֆուադ Օքթայը: 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները