Հետևեք մեզ։

2021թ․ անցավ 4 տարի. Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթի 2-րդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել

09:28, 21 ապրիլ 2025
2021թ․ անցավ 4 տարի. Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթի 2-րդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել

Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ Այս մասին հաղորդել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

 

«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, այժմ քաղաքաշինության կոմիտեն քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում առկա հայեցակարգերի ու ճարտարապետական լուծումների համադրմամբ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ»,-ասել է նա։

 

Տիգրան Ավինյանը հիշեցրել է,  որ այս մրցույթի մասին հայտարարվել է իր՝ փոխվարչապետ եղած ժամանակ.

 

«2021թ․ անցավ 4 տարի, մրցութային գործընթացով չունենք հաղթող, բայց ունենք նյութեր, որոնց հետ կարելի է աշխատել։ Այս փուլից սկսած մեր խնդիրը հետևյալն է՝ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հասկանալ նյութերը, որ մրցույթի արդյունքում ստացել ենք, վստահաբար դիտարկման արժանի նախագծեր կլինեն։ Դրանց համադրությամբ ունենալ շատ նախնական մի ձևակերպում, որ թույլ կտա ինչ-որ տրամաբանությամբ քաղաքապետարանին՝ այդ գործընթացն առաջ տանել, գտնել ներդրողներ, ու Կոնդի վերակառուցման ծրագիրը սկսել վերջապես իրականացնել»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները