Հետևեք մեզ։

Մահացել է Հռոմի պապը

10:01, 21 ապրիլ 2025
Մահացել է Հռոմի պապը

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանին։

Հռոմի պապը 89 տարեկան էր, պապական աթոռը զբաղեցնում էր 2013 թվականից։

Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն էր, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն է որակել իր այցը Հայաստան: Արևելյան եկեղեցիներին օգնության գործակալությունների միավորման համար Վատիկանում կազմակերպված ընդունելության ժամանակ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել էր․ - «Խնդրում եմ ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից որպես ուխտագնաց մեկնելու է արևելյան մի երկիր՝ Հայաստան, որը Պետությունների մեջ առաջինն է ստացել Հիսուսի Ավետարանը»:

Ֆրանցիսկոս պապը Հայաստան էր այցելել 2016-ի հունիսի 24-26-ը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները