Հետևեք մեզ։

Թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները․ Արաղչի

10:39, 21 ապրիլ 2025
Թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել Russia Today-ին, որում անդրադարձել է միջուկային բանակցություններին, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։

 

«Իրանը և Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ են։ Աշխատել ենք նաև անցյալում՝ համատեղ ձևաչափերում՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է երեք երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեք երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան, սակայն մեր վրացի բարեկամները որոշ վերապահումներ ունեն»,-ասել է նա։

 

Ըստ նրա՝ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

 

«Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է։ Մենք կարծում ենք, որ թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները»,-ասել է Արաղչին և հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները