Հետևեք մեզ։

Կներկայացվի «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը

11:37, 24 մայիս 2023
Կներկայացվի «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը

Հունիսի 9-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգը։ Կհնչեն հայտնի ու սիրված ռոք երգերի մեղեդիները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։


Ծրագրում ներառված են «Deep Purple»-ի «Smoke on the Water», «Metallica»-ի «No Leaf Clover», «Aerosmith»-ի «Crazy», «The Beatles»-ի «Come Together», «Scorpions»-ի «Wind of
Change», «Led Zeppelin»-ի «Kashmir», «Queen»-ի «We Are the Champions», «Pink Floyd»-ի «High Hopes» և սիրված այլ ստեղծագործություններ։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա կիթառահար Վարդան Գաբոյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։