Հետևեք մեզ։

Ցանկանում եմ, որ կոռուպցիոն դրսևորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան․ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու

11:54, 24 մայիս 2023
Ցանկանում եմ, որ կոռուպցիոն դրսևորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան․ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու

 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։

 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանն Ազգային ժողովում՝ թեկնածուների ընտրության հարցի քննարկմանն ասաց, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում: 

 

 «Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց նա։

: