Հետևեք մեզ։

Ուիթքոֆը կարող է մեկնել ՌԴ՝ Լոնդոնում Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո. WSJ

12:21, 21 ապրիլ 2025
Ուիթքոֆը կարող է մեկնել ՌԴ՝ Լոնդոնում Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո. WSJ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն այս շաբաթ Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո, որոնց կմասնակցեն նաև Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, կարող է մեկնել Ռուսաստան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ թերթի տվյալների՝ բացի Ուիթքոֆից, Լոնդոնում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ի կողմից սպասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի մասնակցությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով   Վաշինգտոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումների համընկման դեպքում Ուիթքոֆը կարող է մեկնել Ռուսաստան։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները