Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։
Չպետք է մոռանալ Նորին Սրբության ակնառու առաջնորդության մասին, որն ուղղված էր խաղաղության և արդարության հաստատմանը:
Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս ծանր կորստի կապակցությամբ»,- X-ի իր օգտահաշվում գրել է Նիկոլ Փաշինյանը։