Ալավերդիում պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուց պահանջել են, որ անձնական զննության նպատակով իջեցնի իր տաբատը: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, քաղաքացին հրաժարվել է դա անել փողոցում և նրան տարել են ոստիկանություն, ձերբակալել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։
Նա Անահիտ Մանասյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում այդ դեպքը։
«ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի՝ գործերի անհապաղությունն է»,-ասաց Մանասյանը։