Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովը (լուսանկարներ)

17:13, 21 ապրիլ 2025
Տեղի է ունեցել «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովը (լուսանկարներ)
 
Ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված` «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։
 
Անդրադառնալով «ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» հարցին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում՝ ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում:
 
Սրբուհի Գալյանն իր խոսքում նշել է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործողությունները կամ անգործությունը ոչ պատշաճ գնահատականի են արժանանում պատասխանատվության տեսանկյունից, այս եզրակացությանը հանգելուց հետո փորձել ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավապահ համակարգի, դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ի վերջո իրենց գործողությունների կամավորության համար ենթարկվեն պատասխանատվության, իհարկե, մեխանիզմները տարբեր են և չափանիշները ևս, բայց ունեք մի բան, որ կարծում եմ պարզ է, որ ինչ էլ մշակենք, պետք է դա լինի այնպես, որ յուրաքանչյուրի համար պատասխանատվությունը լինի կանխատեսելի»:
 
Պանելային քննարկման առաջին հատվածում բանախոսներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անդրադարձել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերներին, դատական համակարգի արդյունավետությանը, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, իրավական բարեփոխումների ազդեցությանը:
 
Անդրադարձ է կատարվել նաև դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությանն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությանը դատական քննության ժամկետներին, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությանը՝ դատավարական չարաշահումների համատեքստում:
 
Պանելային քննարկման երկրորդ մասում, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը, Գլխավոր դատախազի տեղակալը, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալը, Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչն անդրադարձ է կատարվել մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը, քաղաքացիական հասարակության դերին՝ վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները