Հետևեք մեզ։

Հայաստանը Բելառուսից 1 միլիոն դոլարի օղի է ներկրել

20:06, 21 ապրիլ 2025
Հայաստանը Բելառուսից 1 միլիոն դոլարի օղի է ներկրել

Myfin.bу-ն ուսումնասիրել է վիճակագրությունը և պարզել, թե որ երկրներն են օղի ներկրում Բելառուսից։

Ավանդաբար, բելառուսական օղու արտահանման հիմնական ծավալը կապված է Ռուսաստանի հետ, սակայն 2024 թվականին հնարավոր չէ վերլուծել առաքումների քանակն ու արժեքը՝ հիմնվելով առևտրային գործընկերների տվյալների վրա. Ռուսաստանի Դաշնությունը ժամանակավորապես չի հրապարակում արտաքին առևտրի մանրամասն վիճակագրությունը։

Հայտնի է, որ 2023 թվականին Բելառուսը ռուսական շուկա օղու հիմնական մատակարարն է եղել. Բելառուսին բաժին է ընկել մատակարարումների 85,9%-ը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ անցյալ տարի Չինաստանը Բելառուսից ներկրել է 1,05 մլն դոլար արժողությամբ բելառուսական օղի։

2024 թվականին Ադրբեջանը Բելառուսից օղի է գնել 1,18 մլն դոլարի չափով, Հայաստանը 1,05 մլն դոլարով, Վրաստանը՝ 1 մլն դոլարով։

Բացի այդ, Բելառուսից օղի ներկրվել է Բալթյան երկրներ, Գերմանիա,Լեհաստան, Թուրքիա, Նոր Զելանդիա և այլն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները