Հետևեք մեզ։

Վտարանդի ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Եվրոպայում կազմակերպություն են ստեղծել

08:31, 22 ապրիլ 2025
Վտարանդի ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Եվրոպայում կազմակերպություն են ստեղծել

Վտարանդի ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Եվրոպայում ստեղծել են «ASIMCOM» կազմակերպությունը։ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով, կազմակերպության ղեկավարությունը ներառում է Ադրբեջանում իրենց քաղաքացիական և քաղաքական գործունեությամբ հայտնի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և լրագրողների, որոնցից շատերը նախկին քաղբանտարկյալներ են և որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Ալիևի ռեժիմի նախաձեռնությամբ։

Ապրիլի 26-ին ժամը 13:00-ին Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում ASIMCOM-ը կանցկացնի իր առաջին ակցիան՝ «Ժողովրդավարության երթը»՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին Բաքվի բանտերից և, ընդհանրապես, Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները