Հետևեք մեզ։

Պայմանավորված իմ անձով՝ ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել․ դատավոր Արմեն Դանիելյան

12:34, 24 մայիս 2023
Պայմանավորված իմ անձով՝ ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել․ դատավոր Արմեն Դանիելյան

 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ինքը ճնշումների չի ենթարկվում:

«Միանշանակ ասեմ, որ, պայմանավորված իմ անձով, ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել, նման բան ես չեմ արձանագրել», - Ազգային ժողովում՝ թեկնածուների ընտրության հարցի քննարկմանն ասաց Դանիելյանը, պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին, թե իր պրակտիկայում եղե՞լ են  ճնշումներ՝ կլինի ներկա, թե նախկին իշխանությունների ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի մյուս հարցին, թե որքա՞ն կարգապահական վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանիսն են կարճվել, քանիսը՝ բավարարվել, Դանիելյանն ասաց․ «20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամ էլ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը»։

 

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։