ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։ Այս մասին ասված է դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Խոզնավարում Առաքելությունն արձանագրել է երկու կրակոց, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։
Դիտորդները նշում են՝ հավանական՝ է, որ այդ կրակոցները արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից: