Նրանց, ովքեր չեն հասցրել դիտել հեղինակավոր «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը, Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է տալիս շրջել ցուցասրահում՝ առցանց տարբերակով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պատմության թանգարանը:
«Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցադրությունը 360° առցանց ձևաչափով արդեն հասանելի է Հայաստանի պատմության թանգարանի պաշտոնական կայքում՝ հայերեն և անգլերեն լեզուներով։