Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքերի փակումը` Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
«ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ», – պատասխանել են ԱԱԾ–ից։
ԱԱԾ–ն չի պատասխանել մեր այն հարցերին, թե արդյոք կայքերը փակել են հենց իրենք, և եթե այո` ինչ պատճառով, եղել է նման պահանջ Ադրբեջանից, ինչ ճակատագիր են ունեցել այնտեղ զետեղված նյութերն ու արխիվները։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Հաջորդ օրը Ստեփանակերտն ընդունեց հրադադարի առաջարկը, իսկ սեպտեմբերի 24-ին սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։