Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խնդիր է դրել տարիներ շարունակ քննվող վարույթներով ակտեր կայացնելը, իսկ SMS-ի միջոցով պաշտոնից ազատվելու մտավախություն չունի

11:32, 22 ապրիլ 2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խնդիր է դրել տարիներ շարունակ քննվող վարույթներով ակտեր կայացնելը, իսկ  SMS-ի միջոցով  պաշտոնից ազատվելու մտավախություն չունի

Մեկ ամիս է՝ ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը և բնականաբար չեմ տիրապետում, թե դուք ինչ նկատի ունեք, որովհետև հնարավոր չի մեկ ամսում տիրապետել հարյուրավոր վարույթների, առավել ևս օպերատիվ հետախուզական մարմնում առկա  հարյուրավոր ուսումնասիրությունների: Դրա համար պետք է ժամանակ, թույլ տվեք այդ ժամանակը անցնի և մեծ սիրով ձեր բոլոր հարցադրումներին կպատասխանեմ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությանն առնչվող գործերով շատ արագ են գործում, երբ հարցը վերաբերում է իշխանականներին, Կոմիտեն հապաղում է։

 

«Հակակոռուպցիոն կոմիտեում կան վարույթներ, որոնք քննվել են մի քանի տարի և այս պահին էլ քննվում են և իմ նշանակմամբ առաջնահերթ խնդիր եմ համարել տարիներ շարունակ քննվող վարույթներով վերջնական դատավարական ակտեր կայացնելը»,-ասաց Նահապետյանը։

 

Դիտարկմանը, թե կան վարույթներ, որոնք վերաբերյալ Փաշինյանը գնահատական է տալիս, ինչը կարող է ուղղորդում լինել, երբեմն արդյունքներ է պահանջում,  ի՞նչ կանի ինքը, եթե վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող քրեական գործերով անցնող մեղադրյալների վերաբերյալ արտահայտի դիրքորոշումներ, նրանց անմեղության  կանխավարկածը կասկածի տակ դնի, կհակադրվի՞ նրան, Արթուր Նահապետյանը պատասխանեց. «Ես միջամտելու որևէ դեպք չեմ նկատել իմ պաշտոնավարման ընթացքում համենայնդեպես»:

 

Ինչ վերաբերում է SMS-ի միջոցով աշխատանքից ազատվելուն, ինչպես իր նախորդ Սասուն Խաչատրյանն էր, Արթուր Նահապետյանը մտավախություն չունի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները