Հետևեք մեզ։

Տղամարդկություն չեք ունեցել նայել աչքերիս մեջ ու կալանավորել․ ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորի և դատավոր միջև (տեսանյութ)

13:58, 24 մայիս 2023
Տղամարդկություն չեք ունեցել նայել աչքերիս մեջ ու կալանավորել․ ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ  պատգամավորի և դատավոր  միջև (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստում  վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և դատավոր Արմեն Դանիելյանի միջև։

Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դատավոր Արմեն Դանիելյանն իրեն ապօրինի է կալանավորել, ով հիմա ԱԺ-ում է և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու է։

«Դուք շատ ճակատագրեր եք խառնել, իսկ այսօր Ազգային ժողովում եկել, կանգնել ու ասում եք՝ ես իմ որոշումները կայացրել են օրինական։ Դուք ինձ կալանավորել եք առանց ինձ լսելու, իմ լսելու իրավունքը չեք պահահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել»,-ասաց նա, ում Ալեն Սիմոնյանը կոչ արեց կոռեկտ լինել։

 

Պատգամավորն իր ելույթում ասաց․ «2021 թվականին նոյեմբերի 15-ին իմ լսելու իրավունքը խախտելով՝ դուք կալանավորել եք ինձ, այդ ժամանակ ես գտնվել եմ Ազգային ժողովում։  Դուք այսօր այս ամբիոնին կանգնած՝ ասում եք, որ ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ես ասեմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, նաեւ ապօրինի որոշում եք կայացրել ու կալանավորել եք ինձ։ Կարայիք իմ լսելու իրավունքը ապահովել, նոր կալանավորել։ Այն պահին, երբ մակագրվել է ձեզ վրա, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել եւ հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ, և կալանավորել»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութերում․