Հետևեք մեզ։

Ռեպլիկ է հնչել․ Վլադիմիր Վարդանյանը հերքել է լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը

12:14, 22 ապրիլ 2025
Ռեպլիկ է հնչել․ Վլադիմիր Վարդանյանը հերքել է լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը

Մամուլում իրականությանը չհամապատասխանող լուր է տարածվել առ այն, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լարումը պայմանավորված է եղել ընդդիմության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելուն դեմ ուղղված նախագիծ ներկայացնելով:

Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Պետք է հստակ ասենք, որ լարումը տեղի է ունեցել ոչ մի առնչություն չունեցող դեպքի հետ՝ պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից: Պետք է տեղեկացնեմ մեր սիրելի քաղաքացիներին, որ ցեղասպանության հերքումը բավական երկար ժամանակ քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքով:

Խոսքը 136-րդ հոդվածի մասին է, որն ասում է՝ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներով, այսինքն՝ այս երևույթը քրեականացված է»,- ասաց Վարդանյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները