«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչից առաջացած միջադեպը ԱԺ նիստերի դահլիճում, որը վերաճեց քաշքշոցի ու ծեծկռտուքի:
«Այսպես ասած՝ միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար: Հավանաբար, իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց: Իսկ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում և շարունակում է սադրանքները: Իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է Հերթական անգամ դա սադրեց Ալեն Սիմոնյանը»,-ասաց Սաղաթելյանը: