Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք դրանք փակուղում են:
«Ո՛չ, փակուղում չեն: Քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով և քայլով չի ավելացվելու»,- ասաց Աժ նախագահը:
Նա տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում փոքր առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ:
«Իմ տպավորություններով՝ կարծում եմ՝ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել, չի կարելի խոսել, և գործընթացը նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- նշեց ԱԺ նախագահը: