Հետևեք մեզ։

Եթե Արևմուտքը Հայաստանին ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերում, Հայաստանը կկանգնի ԵԱՏՄ ընձեռած առավելությունները կորցնելու վտանգի առաջ. Գրուշկո

13:43, 22 ապրիլ 2025
Եթե Արևմուտքը Հայաստանին ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերում, Հայաստանը կկանգնի ԵԱՏՄ ընձեռած առավելությունները կորցնելու վտանգի առաջ. Գրուշկո

«Մոսկվան անհանգստացած է Եվրամիությանն անդամակցելու Երեւանի նկրտումներով, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերում, Հայաստանը կկանգնի Եվրասիական տնտեսական միության ընձեռած առավելությունները կորցնելու վտանգի առաջ։

 

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Հայաստանի քայլը դեպի Եվրամիություն անհանգստության տեղիք է տալիս, քանի որ այն հակասում է երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք այս հարցը բարձրացրել ենք մեր բազմաթիվ գործընկերների հետ մեր քննարկումներում»,-ասել է նա։

 

Նա նշել՝ հայտնի է, որ Հայաստանն այս կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ դինամիկ է զարգանում, և բոլոր ոլորտներում արձանագրվում է տնտեսական զարգացում։

 

«Եթե Արևմուտքը Հայաստանին ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ և փորձի պոկել նրան Ռուսաստանից և այլ դաշնակիցներից, նրանք կարող են զրկվել այդ մեծ հարստությունից»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները